«Ես միշտ մտածել եմ, որ եթե լավը լինեմ, ինձ կսիրեն.... սխալվել եմ...»․ Էմմա Սապունջյան

11:37   7 մայիսի, 2022

Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

279922728_165680812545299_7088831749299417588_n.jpg (181 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ է կրում․ տոպ, բարձր գոտկատեղով լայն տաբատ։ Էմման հավաքել է մազերը, նախապատվությունը տվել է վառ ու երեկոյան շպարին։ «Ես միշտ մտածել եմ, որ եթե լավը լինեմ, ինձ կսիրեն.... սխալվել եմ...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Էմմա Սապունջյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր տաբատի հետ։ Էմման արձակել էր մազերն ու նվազագույն շպար ընտրել։ «Գարուն է․ ծաղկիր»,- հրապարակումը կարճ մակագրել էր նա։



© NEWS.am STYLE