Մադոննան դիմել է Հռոմի պապին՝ վերանայելու եկեղեցուց իր հեռացումը

12:14   7 մայիսի, 2022

Երգչուհի Մադոննան Twitter-ում դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որպեսզի հանդիպեն՝ վերանայելու եկեղեցուց իր հեռացումը:

«Ես երեք անգամ հեռացվել եմ կաթոլիկ եկեղեցուց։ Դա արդար չէ»,- գանգատվել է Մադոննան։

Երգչուհին երկրորդ հնարավորություն է խնդրել Վատիկանի կողմից նրան կաթոլիկ եկեղեցուց հեռացնելուց 20 տարի անց։ Պատճառը բեմում Մադոննայի «սրբապիղծ» պահվածքն էր։ Կատարողն իրեն լավ կաթոլիկ է անվանել եւ պատրաստակամություն հայտնել շտկել իրավիճակը։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE