«Սովամահ չի եղել». Քիմ Քարդաշյանի մարզիչը բացահայտել է նրա նիհարելու մանրամասները

14:06   7 մայիսի, 2022

Met Gala-ին հայտնվելուց ի վեր Քիմ Քարդաշյանի քաշի կորուստը բուռն քննարկվող թեմաներից է։ Ոմանք պարզապես չեն հավատում, որ ռեալիթի հեռուստաաստղը կարող էր դա անել եւ նրան կասկածում են բարեմասնությունները փոքրացնելու մեջ:

Մյուսները քննադատել են նիհարելու անառողջ մեթոդների ու երիտասարդների համար վատ օրինակի համար: Երեք շաբաթ շարունակ Քարդաշյանը, իբր, խստորեն սահմանափակվել է իրեն, եւ միջոցառումից անմիջապես հետո նետվել է պիցցայի վրա։

279626915_1020572048587972_2012712203030850392_n.jpg (163 KB)

Այնուամենայնիվ, ֆիթնեսի մարզիչ Դոն Բրուքսը կտրականապես համաձայն չէ իր հասցեին հնչող նախատինքներին։ Նա հայտարարել է, որ Քիմ Քարդաշյանի հետ աշխատել է նորաձեւության երեկոյին նախորդող օրերին եւ տեսել, թե ինչ ջանքեր է գործադրել իր «խնամակալության» տակ գտնվող աստղը։

«Ես հետեւում էի գործընթացին, եւ դա սով չէր: Նկատի ունեմ, որ նա անցել է հավասարակշռված սննդակարգի եւ երբեմն այդքան շատ չէր ուտում: Եվ երկրորդ, նա մարզասրահում էր եւ աշխատում էր»,- TMZ-ին ասել է Դոն Բրուքսը։

279555195_504957634467294_6140822876832795829_n.jpg (167 KB)

Մարզիչը հայտարարել է, որ երբեմն օրական երկու անգամ մարզել է Քարդաշյանին։ Թերահավատների համար նա նաեւ ընդգծել է՝ երեք շաբաթում առանց առողջությանը վնասելու կարող եք նիհարել ոչ միայն 7 կգ, այլ նույնիսկ 9 կգ։

Քիմ Քարդաշյանը դիետա է պահել, որպեսզի կարողանա կրել Մերիլին Մոնրոյի խորհրդանշական զգեստը, որը նա կրել է 1962 թվականին նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան խնջույքին:



© NEWS.am STYLE