Ժամանակավոր դադարից հետո․ Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի նմանակի հետ հայտնվել է Ճապոնիայում

20:11   7 մայիսի, 2022

Քանյե Ուեսթն անհետացել է հանրության տեսադաշտից այն բանից հետո, երբ նախկին կնոջը խոստացել է դիմել օգնության խնդրանքով։ Ռեփերը լքել է սոցիալական ցանցերը եւ նախընտրել է չներկայանալ հանրային միջոցառումներին։

Քանյե Ուեսթին վերջերս նկատել են Ճապոնիայում ընկերուհու՝ Չեյնի Ջոնսի հետ: 44-ամյա ռեփերն ու 24-ամյա մոդելն արդեն մի քանի ամիս է՝ միասին են։

Զույգը մեկնել է ապրիլի 22-ին։ Սակայն, թե կոնկրետ ինչն է նրանց տարել Ճապոնիա, չի հաղորդվում։ Ռեփերի համար ոգեշնչման աղբյուր է նաեւ Ճապոնիան։ Այսպիսով, հնարավոր է, որ երաժիշտը համատեղում է բիզնեսը հաճույքի հետ, հայտնում է TMZ-ը։



© NEWS.am STYLE