«Իրական սեր»․ Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի սիրառատ լուսանկարը

12:45   7 մայիսի, 2022

Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ դերասանուհի Արփի գաբրիելյանի հետ։

280140898_974971323041172_8436541379125910623_n(1).jpg (129 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրում զույգը ջերմ գրկախառնված է։ Ամուսինները մեղմ ժպտում են։ Արփին կրում է սեւ հանդերձանք։ Նրա մազերը հավաքված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ «Կինս», - հրապարակումը մեկնաբանել է Միհրան ծառուկյանը, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել զույգին․ «Իրական սեր»։

Միհրան-Ծառուկյան-Արփի-Գաբրիելյան-1.jpg (262 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում նա պատկերված էր կնոջ՝ դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանի եւ իրենց որդու՝ Ռոբերտի հետ։ «Սա է երջանկությունը»,- հրապարակումը կարճ մակագրել էր Միհրանը, օգտագործել նաեւ «ընտանիք» հեշթեգը։



© NEWS.am STYLE