«Շատ ժպտացեք եւ եղեք լավատես»․ Իրինա Թովմասյան (ֆոտո)

14:46   7 մայիսի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

279719667_969263143784950_3779176465949693271_n(1).jpg (153 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Իրինան հետաքրքիր նախշերով, կանաչ երանգի երկարափեշ զգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի բաճկոնի եւ սպորտային կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Ժպիտը և լավատեսությունն իմ կյանքի ամենակարևոր գործերից են։ Ցանկացած աշխատանք արդյունք է տալիս։ Իմ աշխատանքի արդյունքը երջանիկ կյանք, լավ ընկերներ և սիրելի զբաղմունք ունենալն է։ Շատ ժպտացեք և եղեք լավատես», - հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Իրինան կրում էր սպիտակ գույնի, ոտքի հատվածում համարձակ բացվածքով երկարափեշ զգեստ։ Նա արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էին ականջօղերը։ «Ծովափնյա հանգստությունը ուրիշ աշխարհ է։ Տեղափոխվում ես մեկ ուրիշ իրականություն և լիարժեք հանգիստդ վայելում ես ծովի ալիքների ներքո։ Նրանք մեղմիկ շոյում են ոտքերդ, իսկ արևը` իր ողջ էությամբ ջերմացնում է քեզ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես», - գրել էր Իրինան։



© NEWS.am STYLE