Մահացել է «Ընկերներ» սերիալի դերասանը

11:04   7 մայիսի, 2022

67 տարեկան հասակում մահացել է դերասան Մայք Հագերթին, որն «Ընկերներ» սերիալում մարմնավորել է տան մենեջերին՝ պարոն Թրիգերին: Այդ մասին գրում է Rolling Stone-ը։

Հագերթին մահացել է մայիսի 5-ին։ Մահվան պատճառը չի նշվում։

ar84hrW2na64fxoBqfkMFX-pic_32ratio_900x600-900x600-56778.jpg (80 KB)

«Մայքլ Հագերթիի ընտանիքը Խորը ցավով հայտարարեց, որ նա մահացել է... Լոս Անջելեսում: Նրա սերը իր հայրենի քաղաքի՝ Չիկագոյի եւ իր ընտանիքի հանդեպ եղել է նրա կյանքի հիմքը»,- Twitter-ում գրել է նրա գործընկեր Բրիջիթ Էվերեթը:

Բացի «Ընկերներ» սերիալից, նա հանդես է եկել «Սայնֆելդ»-ի մի դրվագում՝ որպես հագուստի խանութի սեփականատեր եւ նկարահանվել է կատակերգություններում, այդ թվում «Հաջողակ Լուին», «Ջորջ Կարլինի շոուն», «Բրուքլին 9-9»։

Լուսանկարը՝ Warner Bros. Television



© NEWS.am STYLE