Մալենան ներկայացրել է «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանին հաղթանակ բերած «Քամի-քամի» երգի ռեմիքսը

13:37   7 մայիսի, 2022

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան հրապարակել է իրեն հաղթանակ բերած «Քամի-քամի» երգի ռեմիքս տարբերակը, որի հեղինակը Գորգոն Բրիֆն է: Երգի համահեղինակներն են Մալենան, Դավիթ Բադալյանը (Tokionine), Վահրամ Պետրոսյանն ու Դավիթ Ծերունյանը:

Այս երգի օրիգինալ տարբերակով երգչուհին Հայաստանը ներկայացրել էր Ֆրանսիայում կայացած «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում` ստանալով հեռուստադիտողի ու ժյուրիի առավելագույն ձայները:

Հաղթանակի շնորհիվ Հայաստանն իրավունք է ստացել հյուրընկալելու «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը, որն անցկացվելու է Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:



© NEWS.am STYLE