«Մեկ անգամ Երեւանում»․ Արամ MP3-ն՝ Գարիկ Մարտիրոսյանի, Ավետ Բարսեղյանի եւ Սոսո Պավիաշվիլիի հետ

15:41   7 մայիսի, 2022

Երգիչ, դերասան, հումորիստ Արամ MP3-ն նոր լուսանկար է հրապարակել։

279656564_361572235794586_6301787673515328742_n.jpg (105 KB)

Ինստագրամի իր էջում տեղադրված կադրում Արամը պատկերված է ռուսաստանաբնակ երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի, երգիչ Սոսո Պավլիաշվիլիի, հաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ։ «Մեկ անգամ Երեւանում», - հրապարակումը կարճ մակագրել է նա։

278188990_3229973793905016_5878666797969503323_n(1).jpg (135 KB)

Օրեր առաջ տեղադրված արխիվային լուսանկարն արվել էր Արամի եւ նրա կնոջ հարսանեկան խնջույքի ժամանակ։ Զույգը շրջապատված էր ընկերներով։ «14 տարի առաջ էր։ Կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկը: Պոզիտիվության չափաբաժինը այս նկարում «зашкаливает»», - հրապարակումը մեկնաբանել էր Արամը։



© NEWS.am STYLE