Բլոգեր Դավիթ Մանուկյանը խոստովանել է, որ ցանկանում է ամուսնանալ այս տարի

22:06   7 մայիսի, 2022

Բլոգեր Դավիթ Մանուկյանը խոստովանել է, որ ունի ընկերուհի, ում հետ նախատեսում է ամուսնանալ այս տարի։ Այս մասին Մանուկյանը խոսել է «Женский форум» շոուի եթերում։

«Աջ ձեռքիս կոշտուկներ ունե՞մ: Որտե՞ղ։ Ես հարաբերությունների մեջ եմ: Ընդհանրապես, ես ուզում եմ ամուսնանալ այս տարի եւ երեխաներ եմ ուզում»,- կիսվել է բլոգերը, սակայն ընտրյալի անունը չի հրապարակել։

Դեռ ապրիլի վերջին Մանուկյանը հաստատել էր նոր հարաբերությունների մասին լուրերը։ Երկրպագուները ենթադրում են, որ նա հանդիպում է երգչուհի Մարի Կրայմբրերիի հետ:

2019-ից 2021 թվականներին Դավան հանդիպում էր Օլգա Բուզովայի հետ։ Նրանց բաժանումը առանց սկանդալների չի անցել։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE