Գեղեցիկ բնապատկեր, հմայիչ կերպար․ Մանե Գրիգորյանի լուսանկարը Տավուշից

19:52   7 մայիսի, 2022

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գարնանային հմայիչ կերպարում։

279641197_3163153237265218_5099612779181437523_n.jpg (381 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում հաղորդավարուհին կերպարանք է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է սեւ բլուզ, նույն գույնի տաբատ, կանաչ բաճկոն։ Մանեի մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Տավուշ»։

278619693_342735737836795_1540149502721561371_n(1).jpg (83 KB)

Օրերս հրապարակված կադրերում հաղորդավարուհին սեւ հանդերձանք էր կրում։ Նրա մազերն արձակված էին, առանց շպարի էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ոճային ակնոցը։ «Եվ քո կյանքի մի շունչն եմ ես: Քո կարոտն է միշտ ինձ կանչում», - գրել էր Մանեն, ապա հավելել էր #Երևան #ԱրթուրԳրիգորյան հեշթեգերը։



© NEWS.am STYLE