Մայիսյան առցանց պրեմիերաներ. սեանս բազմոցին

13:11   8 մայիսի, 2022

NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում սթրիմինգային ծառայությունների մայիսյան պրեմիերաները, որոնք դուք չեք տեսնի կինոթատրոններում։

«Կատակները մի կողմ 2»

NETFLIX

Шутки в сторону 2.jpg (98 KB)

Դիակիտը և Մոնգը ոստիկաններ են: Ամբողջովին  տարբեր լինելով՝ նրանք միավորվում են, որպեսզի խոշոր քրեական գործ բացահայտեն:

Պրեմիերան մայիսի 6-ին է:

«Ավարտական տարի»

NETFLIX

Выпускной год.jpg (75 KB)

37-ամյա մի կին քսան տարի կոմայի մեջ գտնվելուց  հետո արթնանում է և վերադառնում  ավագ դպրոց, որտեղ ժամանակին եղել է սիրված չիրլիդեր:

Պրեմիերան մայիսի 13-ին է:

«Կատարյալ համադրություն»

NETFLIX

идеальное сочетание.jpg (150 KB)

Ֆիլմը գինեգործական ընկերության խիստ  ղեկավարի մասին է, ով մեկնում է ավստրալական ոչխարների կայան՝ խոշոր հաճախորդ գտնելու։ Այնտեղ նա սիրավեպ է սկսում տեղացի բնակչի հետ։

Պրեմիերան մայիսի 19-ին է:

«Չիպը եւ Դեյլը շտապում են օգնության»

Disney+

Чип и Дейл спешат на помощь.jpg (123 KB)

«Չիպը և Դեյլը շտապոմ են օգնության»․ սա հայտնի շոու էր, որում ժամանակին նկարահանվում էին սկյուռիկները և նրանց ընկերները: Անցել է 30 տարի։ Չիպը դարձավ ապահովագրական գործակալ, իսկ Դեյլը գումար է վաստակում՝ պատմելով տարբեր փառատոններում իր նախկին հաջողությունների մասին։ Բայց երբ նրանց ընկերն անհետանում է, սկյուռիկները նորից հավաքվում են՝ փրկելու իրենց ընկերոջը:

Պրեմիերան մայիսի 20-ին է:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE