TikTok-ի աստղ Վալյա Կարնավալը հաստատել է նշանադրության մասին լուրերը

12:09   8 մայիսի, 2022

TikTok-ի աստղ Վալյա Կառնավալը հաստատել է մոտալուտ ամուսնության մասին լուրերը։ Աղջիկը, ով որոշ ժամանակ հանդիպել է ռեփեր Եգոր Կրիդի հետ, ընդունել է նոր սիրելիի ամուսնության առաջարկը։

Կարնավալը սոցցանցերում մի շարք լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում նրա նշանադրության մատանին է։ TikTok-ի աստղը նշանվել է բլոգեր Սաշա Սթոունի հետ։ Դատելով նկարներից՝ երիտասարդն իր ընտրյալին ամուսնության առաջարկություն է արել Մալդիվներում հանգստանալու ժամանակ։



© NEWS.am STYLE