Նիկի Մինաժի հոր կյանքը խլած ավտովթարի գործով կասկածյալն ընդունել է մեղքը

10:13   8 մայիսի, 2022

Չարլզ Պոլեւիչը, ով կասկածյալ է, որի արդյունքում մահացել է ռեփեր Նիկի Մինաժի հայրը՝ Ռոբերտ Մանաժը, ընդունել է իր մեղքը։  Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը։

Պոլեւիչը դատարանում հաստատել է, որ փախել է հանցագործության վայրից եւ փորձել է կեղծել իր անմեղության ապացույցները։ Դատավորի խոսքով՝ նրան մեկ տարուց ոչ ավելի ազատազրկում է սպառնում։ Դատական ​​նիստը նշանակված է 2022 թվականի օգոստոսին։

«Մենք կարծում ենք, որ սրտի հետ կապված խնդիրները նպաստել են պարոն Պոլեւիչի վարքագծի վրա», - ասել է նրա փաստաբանը:

Վթարը տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարի 12-ին։ Ուրբաթ երեկոյան Մարաժը քայլելիս է եղել ճանապարհով, երբ նրան վրաերթի  է ենթարկել մեքենան: Հայտնի է, որ Պոլեւիչը նախ կանգ է առել՝ տեսնելու, թե ինչ է տեղի ունեցել, իսկ հետո փախել է հանցագործության վայրից։ Մինաժի հայրը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։

«Դա իմ կյանքի ամենասարսափելի կորուստն էր»,- գրել է երգչուհին հոր մահից հետո։

 

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE