Համացանցում հրապարակվել է «Էլվիս» կենսագրական ֆիլմից նոր հատված

17:04   8 մայիսի, 2022

Studio Warner Bros.  ընկերությունը հրապարակել է Էլվիս Փրեսլիի կենսագրական ֆիլմից նոր հատված: Լեգենդար երաժշտին մարմնավորել է Օսթին Բաթլերը։

Կենսագրական ֆիլմը պատմում է Էլվիսի կարիերայի սկզբի եւ համաշխարհային մակարդակի աստղի վերածվելու մասին։ Ֆիլմում շոշոփվում են նաեւ Փրեսլիի եւ նրա մենեջեր Թոմ Փարքերի հարաբերությունները։

«Էլվիս»-ի ռեժիսորը Բազ Լուրմանն է։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Օլիվիա ԴեՋոնգը, Քոդի Սմիթ-Մակֆին եւ այլք։ Փրեսլիի այրին՝ Պրիսցիլան անցյալ շաբաթ իր հիացմունքն է արտահայտել ֆիլմի եւ գլխավոր դերակատարի հանդեպ։

«Էլվիս» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Կաննի կինոփառատոնում՝ արտամրցութային կարգով։

Աղբյուրն ու լուսանկարը՝  Film.ru



© NEWS.am STYLE