11:33 8 մայիսի, 2022Դերասան Սոս Ջանիբեկյանն իր Ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաեւ կիսվել է իր հետ տեղի ունեցած նոր միջադեպի մանրամասներով։
«․․․ էյֆորիայից առաջացած ամենաթողության զգացումի հետեւանք ա, նման սխալ դրվագներ եղել են գործընկերներիս հանդեպ 2018-ի հեղափոխության օրերին, երեւի կարմաայական եկած ինձ հասանելիք դասն էր: Կյանքի դասերը, երբեք չեն ուշանում», - գրել է դերասանը: Նրա պատմելով կրկին հանդիպել է ցուցարարների, որոնք մեքենայի միջից հայհոյել են նրան․ «Բայց երեկ կրկին հանդիպեցի ցուցարարների՝ «Զարթնիր Լաո» երգը լսելով մեքենայով անցնելիս, ովքեր հանդիպելով ինձ եւ 3,5 տարեկան աղջկաս, պատուհանն իջեցրեցին, գոռացին թուրք ու ամենագռեհիկ սեռական բնույթի քֆուրը տալով արագ սլանալով գնացին, - պատմել է Ջանիբեկյանը: - Ասածս ինչ ա, իսկականից ամոթ ա տղերք, մի արեք, մի քրֆեք ով ձեզ հետ չի»։
Եզրափակելով իր խոսքը դերասանը գրել է ․ «... ու մի հարց, ո՞նց ա էլի լինում, որ հետեւիցս ցուցարարները գոռում են թուրք, գալիս եմ տուն ֆեյսբուքս բացում եմ 100-ից ավել նամակ ունեմ ստացած մոտավոր էս բովնդակությամբ. «Սոս ջան արի մեզ միացի, մեր կողքին կանգնի հանուն Հայրենիքի»: Ձեր կողքին կարող ա մեկը գա կանգնի ում Դուք թուրք ե՞ք համարում․․․ Վստահ եմ ցուցարարներից ոմանք կկարդան եւ կփորձեն վերացնել այդ արատը: Շնորհակալություն, սեր եւ խաղաղություն Ձեր հոգուն»: