Աննա Թովմասյանի եւ Արամեի ջերմ լուսանկարը հանգստից

14:51   8 մայիսի, 2022

Երգչուհի Աննա Թովմասյանն ու երգիչ Արամեն մեկնել են ընտանեկան հանգստի, որտեղից կիսվում են լուսանկարներով ու տեսանյութերով։

Աննա-Թովմասյան.jpg (145 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկը կրում է ծաղկավոր պրինտով տոպ, հետաքրքիր նախշերով կիսաշրջազգեստ։ Աննայի մազերը հավաքված են։ «Լուսանկարը՝ Աննա-Մարիայի», - հրապարակումը մեկնաբանել է Աննան։

Աննա Թովմասյան

Օրեր առաջ հրապարակված կադրերում Աննան սպիտակ տոպ էր կրում եւ վագրային պրինտով շրջազգեստ։ Երգչուհին արձակել էր մազերն ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։



© NEWS.am STYLE