«Գեղեցիկ»․ Էմմիի սպորտային կերպարը

17:40   8 մայիսի, 2022

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է սպորտային կերպարում։

280046740_291227023081904_5114826940320060436_n(1).jpg (302 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Էմմին կրում է բաց երանգի սպորտային հագուստ, որը համադրել է մարզակոշիկների հետ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, ենդգծված շպարով է։ «Բարեւ», - հրապարակումը կարճ մակագրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Գեղեցիկ»։

Էմմի.jpg

Ավելի վաղ տեղադրված կադրերում Էմմին սեւ տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ տոպի ու ջինսե բաճկոնի հետ։ Էմմին սպորտային կոշիկ էր ընտրել, կերպարն ամբողջացրել էր ոճային պայուսակը։



© NEWS.am STYLE