«Սերը նման է ծառի, ինքն իրեն է բուսնում, խոր արմատներ գցում մեր ամբողջ էության մեջ»․ Ռոմելա Սարգսյան (ֆոտո)

20:19   9 մայիսի, 2022

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ ու վառ կերպարում։

280088528_183943550638732_9113625645533376000_n.jpg (114 KB)

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Ռոմելան կրում է ուսը բաց, սեւ գույնի բլուզ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, վառ ու արտահայտիչ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է թրենդքային աքսեսուարը։ «Սերը նման է ծառի, ինքն իրեն է բուսնում, խոր արմատներ գցում մեր ամբողջ էության մեջ եւ հաճախ շարունակում է կանաչել խորտակված սրտի վրա», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Ռոմելա Սարգսյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ռոմելան վարդագույն հագուստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու Ռոմելային դրական խոսքեր էին գրել․ «Տիկնիկ», «գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE