«Իմ սերն արդեն 11 ամսական է»․ Հռիփսիմե Հակոբյանը հիացրել է կրտսեր որդու լուսանկարով

21:43   8 մայիսի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է իր եւ մարտին Մկրտչյանի կրտսեր որդին՝ Ռոբերտը։

280071585_1037807650455300_718075837548386603_n.jpg (368 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերին կից երգչուհին նշել է, որ փոքրիկն արդեն 11 ամսական է։ «Իմ սերն արդեն 11 ամսական է։ Շնորհավոր», - գրել է Հռիփսիմեն։ Հրապարակմանը կից հետեւորդները ջերմ մաղթանքներ են ուղղել փոքրիկին եւ հիացական մեկնաբանություններ են կատարել։

280098038_147091141215339_4826560674906686085_n.jpg (136 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին վագրային պրինտով զգեստ էր կրում։ Հռիփսիմեն արձակել էր մազերն ու վառ շպար ընտրել, կերպարն ամբողջացրել կորսետով։ Հետեւորդները գնահատել էին հրապարակումն ու դրական խոսքեր գրել երիտասարդ մայրիկին. «Սիրուն»։



© NEWS.am STYLE