Բրիթնի Սփիրսի փեսացուն 5 միլիոն դոլար է պահանջել նրա հետ անցկացրած ամեն տարվա համար

22:09   8 մայիսի, 2022

Երգչուհի Բրիթնի Սփիրսի փեսացուն՝ դերասան եւ բոդիբիլդեր Սեմ Ասգարին, ամուսնական պայմանագիր կնքելու անսպասելի պահանջ է ներկայացրել։ Փոփ աստղի սիրելին ամուսնալուծվելու դեպքում ցանկանում է իր հետ ապրած յուրաքանչյուր տարվա համար ստանալ 5 միլիոն դոլար։

Երգչուհու երկրպագուները հավատում են Ասղարիի իսկական սիրուն իր ընտրյալի հանդեպ։ Զույգի սիրավեպը շարունակվում է արդեն հինգ տարի, եւ դերասանը չի լքել Սփիրսին նույնիսկ ամենածանր պահերին։

Հենց բոդիբիլդերն էր երգչուհու կողքին, երբ նա պայքարում էր հոր խնամակալությունից ազատվելու համար։ Բրիթնին խոստովանել է, որ հենց սիրելին է օգնել իրեն անցնել դեպի ազատություն տանող այս դժվարին ճանապարհը։

Սփիրսի եւ Ասգարիի նշանադրությունից հետո փոփ աստղի փաստաբանները պնդել են, որ զույգը նախամուսնական պայմանագիր կնքի։ Կարծես թե ողջամիտ քայլ է, քանի որ արտիստն արդեն շատ վիշտ է տեսել։ Սակայն դերասանը պնդում է, որ համաձայնագիրը փոփոխության ենթարկվի, նշում են արեւմտյան լրատվամիջոցները։

Աղբյուրների համաձայն՝ բոդիբիլդերը պահանջում է, որ ամուսնալուծության դեպքում  իրեն 5 միլիոն դոլար վճարեն ամուսնական յուրաքանչյուր տարվա համար։ Նա բացատրել է, որ այս գումարը գնալու է որպես երեխաների ալիմենտ, որը զույգը դեռ չունի։ Թվում է, թե դերասանը հավատում է, որ երեխաներ կծնվենւ եւ դրան հաջորդած ամուսնալուծության դեպքում երեխաները կմնան իր հետ։

Աղբյուրը՝ ФАН



© NEWS.am STYLE