U2 խումբը ելույթ է ունեցել Կիեւի մետրոյում

19:12   8 մայիսի, 2022

Իռլանդական U2 ռոք խմբի ֆրոնտմեն եւ կիթառահար Բոնոն եւ Էջը ելույթ են ունեցել Կիեւի մետրոյի «Կրեշատիկ» կայարանում։

Երաժիշտները կատարել են The Joshua Tree ալբոմից «With or Without You» երգը։ Քիչ անց իռլանդացիներին միացել է ուկրաինացի երգիչ Տարաս Տոպոլյան, ում հետ նրանք կատարել են  Բեն Քինգի «Stand by Me» երգը։ Բացի այդ, երաժիշտները նվագել են Angel of Harlem ստեղծագործությունը։

Երաժիշտների թվիթերյան պաշտոնական էջում ասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ է նրանց հրավիրել ելույթ ունենալ Կիեւում։



© NEWS.am STYLE