Պրիյանկա Չոպրան եւ Նիք Ջոնասն ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տուն են տարել իրենց դստերը

10:12   9 մայիսի, 2022

Հնդիկ մոդել Պրիյանկա Չոպրան եւ նրա ամուսինը՝ դերասան Նիք Ջոնասը, դստերն ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տուն են արել․ փոքրիկն այնտեղ է անցկացրել իր կյանքի առաջին 100 օրերը, հայտնում է The Hollywood reporter-ը՝ վկայակորչելով Ջոնասի էջը սոցիալական ցանցում։

View this post on Instagram

A post shared by Priyanka (@priyankachopra)

Պրիյանկան եւ Ջոնասը սոցիալական ցանցում առաջին անգամ լուսանկար են հրապարակել փոքրիկ Մելթի Մերիի հետ, որին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։

«Յուրաքանչյուր ընտանիքի ճանապարհը յուրօրինակ է եւ հավատի որոշակի մակարդակ է պահանջում, եւ թեեւ մենք մի քանի բարդ ամիս ենք ունեցել, հետ նայելիս լիովին պարզ է դառնում, թե որքան աժեքավոր ու կատարյալ է յուրաքանչյուր պահ։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր փոքրիկ աղջիկը վերջապես տանն է եւ պարզապես ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բժիշկներին, բուժքույրերին եւ մասնագետներին մանկական կենտրոններում, որոնք անձնվիրաբար մեր կողքին են եղել ճանապարհի յուրաքանչյուր էտապին։ Մեր կյանքի հաջորդ գլուխը սկսվում է հիմա, եւ մեր երեխան, իսկապես, հիանալի է»,- գրել է Չոպրան։



© NEWS.am STYLE