Հայտնի են հեռուստատեսային BAFTA-ի հաղթողների անունները

11:32   9 մայիսի, 2022

Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) հեռուստատեսային մրցանակաների հանձնման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 8-ին Լոնդոնում։ Երեք տարվա ընթացքում այն առաջին անգամ անցկացվում էր հյուրերի եւ հանդիսատեսի ներկայությամբ։

Լավագույն դրամատիկ դերասանուհի է դարձել Ջոդի Քոմերը («Դայակը»), դերասան՝ Շոն Բինը («Ժամկետ»), երկրորդ պլանի դերասանուհի՝ Քեթի Թայլսոնը («Դայակը»), դերասանը՝ Մեթյու Մաքֆեդիենը («Ժառանգները»)։ Կատակերգական նախագծերում դերերի համար մրցանակի են արժանացել Ջեմի Դեմետրիուն (Stath Lets Flats) եւ Սոֆի Ուիլիանը («Alma’s Not Normal»)։

Որպես լավագույն միջազգային նախագիծ՝ մրցանակի է ստացել Բարի Ջենկիսնի «Ստորերկրյա երկաթուղային ճանապարհը»։ Այն առաջ է անցել «Ժառանգներից» եւ «Կաղամարի խաղից»։



© NEWS.am STYLE