Ջուլիա Եղշատյանը՝ նուրբ կերպարում

19:47   9 մայիսի, 2022

Դերասանուհի Ջուլիա Եղշատյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ջուլիա Եղշատյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կապույտ հագուստ է կրում, որը համադրել է գոտու հետ։ Ջուլիան արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական է դարձրել նուրբ վզնոցը։

Ջուլիա Եղշատյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ջուլիան պատկերված էր սիրելիի հետ։ Լուսանկարն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ «Մեկի՛ն սիրիր, լավի՛ն սիրիր ու լա՛վ սիրիր»,- հրապարակումը կարճ մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE