Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին նշանակել են հարսանիքի օրը

15:15   9 մայիսի, 2022

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը, որը շուտով լույս աշխարհ կբերի երրորդ երեխային, պատրաստվում է ամուսնանալ ընկերոջ՝ Սեմ Ասգարիի հետ։ Սիրահարները հայտնել են, որ արդեն իսկ նշանակել են հարսանիքի օրը։

152efa3fbf5351608949223c41a50229_cropped_1332x2328.jpg (391 KB)

«Կարեւոր օրն արդեն նշանակված է։ Բայց այն մինչեւ այսօր ոչ ոք չգիտի»,- իր միկրոբլոգում գրել է երգչուհու սիրելին։

Ի պատասխան շնորհավորանքների Սփիրսն իր էջում տեղադրել է հարսանեկան քողի լուսանկարը։



© NEWS.am STYLE