Լատվիան արգելել է Պետրոսյանի, Կիրկորովի, Վիներ Ուսմանովայի մուտքը երկիր

16:14   9 մայիսի, 2022

Ֆիլիպ Կիրկորովը, Վլադիմիր Վինոկուրը, Եվգենի Պետրոսյանն ու Իրինա Վիներ Ուսմանովան Լատվիայում «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի խոսքերը։

«Անորոշ ժամկետով արգելված է նրանց մուտքը Լատվիա։ Որոշումը կայացվել է՝ ներգաղթի վերաբերյալ օրենսդրության հիման վրա»,- նախարարի խոսքերը մեջբերում է գործակալությունը։

Ավելի վաղ Լատվիայի բարձրագույն վարչական դատարանը չէր բավարարել ռուս երգիչ Ֆիլիպ Կիրոկորովի բողոքն ընդդեմ երկրի մուտք գործելու արգելքի որոշման։



© NEWS.am STYLE