Արքայազն Ուիլյամը վախենում է եղբոր այցից Մեծ Բրիտանիա

17:22   9 մայիսի, 2022

Վերջերս արքայազն Հարին հաստատել է, որ կնոջ՝ Մեգան Մարքլի եւ իրենց երեխաների հետ Մեծ Բրիտանիակմեկնի՝ տոնելու թագուհու պլատինե հոբեյանը։ Նրա եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, տագնապով է վերաբերում այդ որոշմանը։ Նա վախենում է, որ թահուգու պլատինե հոբելյանի ընթացքում արքայազն Հարիի հետ իր խոսակցությունները կարող են հանրության սեփականությունը դառնալ։

Իսկ ավելի կոնկրետ՝ կարող են օգտագործվել Netflix-ի վավերագրական ֆիլմերում։ Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը սթրիմինգային հարթակի հետ միլիոնների հասնող պայմանագիր ունեն։

«Ուիլյամը ցանկանում է խոսել Հարիի հետ՝ փորձելու հարթել տարաձայնություններն իրենց միջեւ, բայց նա վախենում է, որ դա կհայտնվի Netflix-ում, Օփրայի մոտ կամ նրա ապագա հուշագրություններում»,- ասել է The Sun-ի աղբյուրը։



© NEWS.am STYLE