Երգչուհի Նյուշան պարզաբանել է, թե ինչու է հեռացել Ռուսաստանից

18:32   9 մայիսի, 2022

Երգչուհի Աննա Շուրոչկինան, որը հայտնի է Նյուշա կեղծանունով, Իսրայել իր մեկնումը բացատրել է նոր մասնագիտություն ուսումնասիրելով, հայտնում է Gazeta.ru-ն։

Նրա խոսքով՝ ինքը Թել Ավիվ արտագաղթելու մասին որոշում է կայացրել՝ դերասանուհու մասնագիտությունը յուրացնելու համար։ «Այս անգամ ես տեղափոխվել եմ՝ դերասանական վարպետության գծով ուսուցչի հանդիպելու համար»,- նշել է նա։ Բացի այդ՝ երգչուհին ցուցադրել է ուսուցչի հետ երկխոսությունը, որը դրական է արտահայտվել նրա պոտենցիալի մասին եւ խոստացել է օգնել միջազգային մակարդակում կարիերա կառուցելու հարցում։

Նշվում է, որ 2022թ․-ի փետրվարի սկզբին երգչուհին ընտանիքի հետ Ռուսաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ է տեղափոխվել ամուսնու բիզնեսի պատճառով։



© NEWS.am STYLE