Թողարկվել է «Միսս Մարվել» սերիալի նոր թիզերը

19:12   9 մայիսի, 2022

«Disney+»-ը հրապարակել է «Միսս Մարվել» մինի սերիալի թիզերը, որը պատմում է Կամիլա Խանի արկածների մասին։ Նախագծի հեղինակը Բիշեյ Կ․ Ալին է։

Սերիալի պրեմիերան նախատեսված է հունիսի 8-ին։

Սյուժեն պատմում է արմատներով Պակիստանից դպրոցականի՝ Կամիլա Խանի մասին, որը հայտնաբերում է, որ իր մարմինը դեֆորմացնելու եւ արտաքինը փոխելու կարողություն ունի։ Կամիլան Marvel-ի առաջին մուսուլման հերոսն է եւ Կապիտան Մարվելի մեծ երկրպագուն, որը սկսում է իր հայրենի քաղաքը՝ Նյու Ջերսին պաշտպանել տարբեր չարագործներից։



© NEWS.am STYLE