«Գահերի խաղի» աստղը կխաղա մորմոնի առեւանգման մասին կատակերգությունում

12:34   10 մայիսի, 2022

Բրիտանացի դերասաններ Մեյսի Ուիլյամսը («Գահերի խաղը») եւ Ֆրեդի Հայմորը գլխավոր դերերը կխաղան նոր կատակերգությունում՝ «Մեղսավորն ընդդեմ սուրբերի»։

Ֆիլմը հիմնված կլինի իրական իրադարձությունների վրա։ 1977թ․-ին գեղեցկության մրցույթի նախկին մասնակից Ջեյս Մաքքինին հանցակցի հետ որոշում է առեւանգել երիտասարդ մորմոն քարոզիչ Քիրք Անդերսոնին։ Պատճառը սեւեռուն սերն է։

Կատակերգության ռեժիսորը Թիմ Կիրբկին է։ Սցենարը հիմնված կլինի Էնթոնի Դելանոյի «Ջոյս Մաքինին եւ ձեռնաշղթաներով մորմոնի մասին գործը» գրքի վրա։

 



© NEWS.am STYLE