Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է Հաղթանակի օրն ու պատմել իր ազգականների սխրագործությունների մասին

21:11   9 մայիսի, 2022

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77 ամյակի օրը հիշել է իր հերոսական ազգականների մասին՝ թվելով նրանց սխրագործողությունները։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_)

«Այսօր մենք կհիշենք։

Ադամ Մարգարյանին՝ իմ մոր հորը, որը վիրավորվել է Ստալինինգրադի մերձակայքում։

Նրա եղբորը՝ Արամ Մարգարյանին, տանկիստ է, Պրոխորյան մարտի մասնակից։

Գեղեցիկ Դեմիրճյանին՝ իմ մայրիկի մայրը, որը 14 տարեկանում ճակատ ծխախոտ էր մատակարարում։

Սարգիս Սիմոնյանին՝ իմ հոր հորը, որը կռվել է Ղրիմում։

Ռայա Սիմոնյանին՝ իմ պապիկի կրտսեր քրոջը, որը պարտիզան էր Ղրիմի անտառներում եւ 11 տարեկանում վիրավորվել է։

Ալոեւ Գրիգորիին՝ իմ տատիկի հորը, որը վիրավորվել է Սապուն լեռան մերձակայքում։

Եվ բոլորդի, միլիոնավոր ընկածներին ու ողջ մնացածներին, մեր հարզատներին, հերոսներին։ Ես ձեզ հիշում եմ, սիրում, գլուխ խոնարհում։

Շնորհակալություն այսօրվա, հայրենիքի, հպարտության, մշտական օրինակի համար, թե ինչպիսին պետք է լինեն իրական մարդիկ։

Շնորհավոր հզոր տոնը, շնորհավոր Հաղթանակի օրը»,- գրել է Մարգարիտան։



© NEWS.am STYLE