Կրկին ողբերգություն Նիք Քեյվի ընտանիքում․ մահացել է ռոք երաժիշտի որդին

22:02   9 մայիսի, 2022

30 տարեկանում մահացել է հայտնի ռոք երաժիշտ Նիք Քեյվի որդին՝ Ջետրո Լազենբին, հայտնում է Independent-ը՝ վկայակոչելով ռոքերի խոսքերը։

«Խորը վշտով կարող եմ հաստատել, որ որդիս՝ Ջետրոն, մահացել է»,- ասել է Քեյվը։

Ջետրո Լազենբին մոդել է ու դերասան, բանտից գրավով ազատ է արձակվել մահվանից երկու օր առաջ։ Տղամարդուն զրկել էին ազատությունից այն պատճառով, որ նա ծխախոտի պատճառով վեճի ընթացքում ծնկով հարվածել էր մոր դեմքին՝ առաջացնելով «կապտուկներ ու արյուն», հայտնում է Daily Mail-ը։

57596783-10797887-image-m-101_1652110424357.jpg (128 KB)

2015թ․-ին Մեծ Բրիտանիայում մահացել է Նիք Քեյվի մյուս որդին՝ Արթուր Քեյվը։ Նա Բրայթոնում ընկել էր զառիթափից եւ հոսպիտալացվել, սակայն բժիշկները չէին կարողացել փրկել 15-ամյա դեռահասի կյանքը։



© NEWS.am STYLE