Թողարկվել է «Ավատարի» շարունակության թրեյլերը

11:06   10 մայիսի, 2022

Հրապարակվել է «Ավատար» ֆիլմի սիքվելի թրեյլերը, որը կթողարկվի «Ավատար․ ջրի ճանապարհը» վերնագրով։ Հոլովակը հրապարակվել է ֆիլմաշարի YouTube-յան ալիքում։

Նոր «Ավատարի» սյուժեն զարգանում է առաջին մասում տեղի ունեցող իրադարձություններից ավելի քան տասը տարի անց։ Այդ տարիների ընթացքում Ջեյք Սալին (Սեմ Ուորթինգթոն) եւ Նեյթիրին (Զոի Սալդանա) երեխաներ են ունեցել․ հերոսները ստիպված կլինեն պայքարել ոչ միայն Պանդորայի, այլեւ իրենց ընտանիքի համար։

«Ավատար․ ջրի ճանապարհը» ֆիլմը միջազգային վարձույթում կհայտնվի 2022թ․-ի դեկտեմբերի 14-ին։ Իսկ սեպտեմբերին կինոթատրոններ կվերադարձնեն «Ավատարի» թարմացված տարբերակը։



© NEWS.am STYLE