«Կինը գեղեցիկ է այնքան, որքան ինքնավստահ է»․ Օլյա Հակոբյան (ֆոտո)

16:41   10 մայիսի, 2022

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Օլյա Հակոբյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը հետաքրքիր զգեստ է կրում, որը համադրել է սեւ պիջակի հետ։ Դերասանուհին հավաքել է մազերն ու վառ շպարով է։ «Կինը գեղեցիկ է այնքան, որքան ինքնավստահ է»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։

Օլյա Հակոբյան

Օրեր առաջ տեղադրված կադրերում Օլյան ջինսե տաբատ էր կրում, շապիկ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ «Տարբերեք նորաձեւություն եւ ոճ հասկացությունները։ Ոճն այն է, ինչ քեզ հարմար է եւ այն, ինչ քեզ սազում է։ Իսկ նորաձեւությունն անհասկանալի իրերն են, որոնք հորինում է Միլանից հոմոսեքսուալը»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE