Անաստասիա Վոլոչկովային ամոթանք են տվել Հաղթանակի օրը հրապարակված լուսանկարի համար

13:04   10 մայիսի, 2022

Բալետի ռուս արտիստ Անաստասիա Վոլոչկովան իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել մայիսի 9-ին, սակայն երկրպագուները չեն գնահատել լուսանկարն ու քննադատել են Հաղթանակի օրը հրապարակված անտեղի լուսանկարի համար։

View this post on Instagram

A post shared by Анастасия Волочкова (@volochkova_art)

«Հաղթանակի օրը նման լուսանկար», «Տարօրինակ կին է։ Այսօր այսքան հզոր օր է, իսկ նա հրապարակում է իր մարմինը», «Այսօր մայիսի 9-ն է, իսկ քո գլխում միայն մերկանալն է», «Մեր հայրենասերն իրեն ցույց է տվել ամբողջ գեղեցկությամբ», «Գուցե այս օրը պետք չէ՞ր ցուցադրել մարմինը»,- տարակուսանք են հայտնել հետեւորդները։

Հրապարակումից երկու ժամ անց Վոլոչկովան տեսաուղերձ է հրապարակել, որում շնորհավորել է հայրենակիցներին։

View this post on Instagram

A post shared by Анастасия Волочкова (@volochkova_art)

«Սիրելի ռուսներ, ես ցանկանում եմ բոլորին շնորհավորել Մեծ հաղթանակի առիթով եւ բոլորիս խաղաղ երկինք մաղթել, ուրախություն, սեր, մարդկային երջանկություն, իսկ ստեղծագործող մարդկանց՝ հաջողություններ մեր ասպարեզում»,- նշել է նա։



© NEWS.am STYLE