Էշլի Օլսենը գաղտնի ամուսնացել է

14:29   10 մայիսի, 2022

Արտասահմանյան լրատվամիջոցները կարծում են, որ դերասանուհի Էշլի Օլսենը, որը 2017թ․-ից հանդիպում է նկարիչ Լուի Էյսների հետ, գաղտնի ամուսնացել է։

gettyimages-1342187637-640x960.jpg (64 KB)

Նախօրեին պապարացիները նրան նկատել են Նյու Յորքի փողոցներում։ Առանձնակի ուշադիր լրագրողները մատնեմատին ոսկե զարդ են նկատել։ Ընդ որում, լուրերն այն մասին, որ զույգը նշանադրված է, պտտվում են դեռ 2019թ․-ից, այդ պատճառով լիովին հնարավոր է, որ զույգը գաղտնի ամուսնացել է։

Լուսանկարը՝ Frazer Harrison/Getty Images



© NEWS.am STYLE