Պատմաբանը հայտարարել է, որ Մերիլին Մոնրոյի մազափունջը, որը նվիրել են Քիմ Քարդաշյանին, կեղծ է

15:29   10 մայիսի, 2022

Մերիլին Մոնրոյի մազափունջը, որը Քիմ Քարդաշյանը Met Gala-ից առաջ որպես նվեր ստացել է Օռլանդոյի Ռիփլի թանգարանից, պարզվում է՝ կեղծ է։ Այս մասին հայտարարել է պատմաբան, դերասանուհու ամենաշատ իրերի սեփականատեր Սքոթ Ֆորթները, հայտնում է The New York Post-ը։

Kim Kardashian

Օռնալդոյի թանգարանի աշխատակիցների խոսքով՝ Քարդաշյանին մազափունջ են նվիրել, որը ստացել են վարսահարդար Ռոբերտ Չեմփիոնից։ Ոճաբանը Մոնրոյի մազերը կտրել է «Coiffures Americana» գեղեցկության սրահում 1962թ․-ի մայիսի 19-ին Ջոն Քենեդու ծննդյան օրվա առիթով նրա ելույթի օրը։

Սակայն գոյություն ունի իսկական կտրոն, որը հաստատում է, որ նույն օրը կինոաստղը մեկ այլ սրահ է այցելել՝ «Lilly Dache», ուր նրա մազերը կտրել է վարսահարդար Քենեթ Բատելը։ Ըստ փաստաթղթի՝ Մերիլի Մոնրոն կտրվածքի համար 150 դոլար է վճարել։

«Տրամաբանական չէր լինի, եթե Մերիլի Մոնրոն սանրվածքը փոխեր 1962թ․-ի մայիսի 19-ին։ Փաստաթղթերը վկայում են, որ այդ երեկո նրա մազերը կտրել է Քենեթ Բատելը։ Հետեւաբար, մազափունջը, որը նվիրել են Քիմ Քարդաշյանին, կեղծ է»,- հայտարարել է Սքոթ Ֆորթները։  



© NEWS.am STYLE