Կրեմլյան պալատում մեկնաբանել են ամերիկացի կողոպտիչների լուսանկարի ցուցադրումը տոնական համերգի ընթացքում

17:12   10 մայիսի, 2022

Կրեմլյան պալատի մամուլի քարտուղար Կոնստանտին Յարոշեւվսկին խոսել է, երբ համերգի ընթացքում, որը մայիսի 9-ին հեռարձակում էր ռուսական «Առաջին ալիքը», էկրանին հայտնվել է ամերիկացի կողոպտիչներ Բոնիի եւ Քլայդի լուսանկարը։

567575-pic_32ratio_900x600-900x600-79401.jpg (127 KB)

«Այս պահին մենք փորձում ենք հասկանալ մեր կողմից ներգրավված մասնագետների հետ, որոնք պատասխանտու էին բովանդակության, տեսանյութերի ընտրության համար»,- «Подъем»-ի հետ զրույցում ասել է Յարոշեւսկին։

Նա վստահեցնում է, որ տեսանյութով այլ կազմակերպություն է զբաղվել։ Սակայն մամուլի քարտուղարը վստահ է, որ սխալը պատահաբար է թույլ տրվել ու ոչ կանխամտածված։ Նա նույնիսկ կռահում է, թե ինչու կարող էր նման բան տեղի ունենալ։



© NEWS.am STYLE