56 հանցագործության կասկածանքով ձերբակալել են ռեփեր Young Thug-ին

19:12   10 մայիսի, 2022

Ռեփեր Young Thug-ը հայտնվել է սկանդալի կենտրոնում, որը կապված է ռեկետի եւ ավազակության հետ, հայտնում է TMZ-ն։

Ամերիկյան մամուլը նշում է, որ երաժիշտին եւ եւս 10 մարդու ձերբակալել են Ատլանտայում գտնվող նրա տանը։ Ոստիկանները կոտրել են արտիստի քոթեջի պատերը։

Նշվում է, որ գործում, բացի  Young Thug-ից, ներգրավված է եւս 27 մարդ, որոնք նրա կողմից հիմնված «Young Slime» խմբի անդամ են։ Այն Ատլանտայում գործել է 2012թ․-ից եւ զբաղվել է ռեկետով, սպանություններով, հարձակումներով, սպառնալիքներով, կողոպուտներով, արգելված թմրանյութերի տարածմամբ եւ վաճառքով։

Ռեփեր Young Thug-ն ձերբակալել են նաեւ 2018թ․-ին ապօրինի զենք պահելու համար։



© NEWS.am STYLE