Հղի Բրիթնի Սփիրսի վարքագիծը վախեցրել է երկրպագուներին

20:05   10 մայիսի, 2022

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը, որը վերջերս հայտարարել է երրորդ հղիության մասին (փոքրիկի հայրը նրա փեսացուն է՝ Սեմ Ասգարին), կրկին համարձակ լուսանկարներ է հրապարակել ու անհանգստացրել երկրպագուներին։ Նա լուսանկարը հրապարակել է Ինստագրամի իր էջում։

40-ամյա երգչուհին լուսանկարվել է մերկ՝ մարմնի մասերը ծածկելով ձեռքերով ու սրտիկի տեսքով էմոջիով։ Կադրերում նա հավաքել է մազերն ու «smoky eyes» դիմահարդարում ընտրել։ Երգչուհու կերպարն ամբողջացրել են չոկերն ու մատանին։ «Ես բոլորիդ շատ եմ սիրում»,- հրապարակումը մակագրել է նա։

Հետեւորդները միաշանակ չեն վերաբերվել Սփիրսի հրապարակմանը, ինչի մասին գրել են մեկնաբանություններում։ Երկրպագուներից մեկին վախեցրել է երգչուհու պահվածքը։ «Ի՞նչ է առհասարակ կատարվում», «Սա ադեկվատ չէ», «Բրիթնի, վերջ տուր», «Նրա պահվածքը դուրս է սահմաններից», «Վերցրեք Բրիթնիի հեռախոսը», «Սարսափ», «Սփիրսը վախեցնում է ինձ»,- գրել են նրանք։



© NEWS.am STYLE