Գուֆի նախկին կին Այզայի պատահաբար ինտիմ տեսանյութ է հրապարակել

23:44   10 մայիսի, 2022

Ռուս ռեփեր Գուֆի նախկին կինը՝ Աիզա Անոխինան (Այզա-Լիլունա Այ) տեսանյութ է հրապարակել, որում նա մերկ կեցվածք է ընդունում հայելու առաջ։ Սքրինշոթներն ու հրապարակման պահպանված պատճենները տարածվել են սոցիալական ցանցերում։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը, բայց երբ նա արթնացել է, ըստ երեւույթին, հասկացել է, թե ինչ է արել։ «Ես պետք է հեռանամ սոցիալական ցանցերից, այլապես իմ անձնական կյանքը երբեք չի լավանա»,- հեգնանքով գրել է նա։

2020 թվականին Այզան կրկին իր մերկ լուսանկարը հրապարակել էր միկրոբլոգի Stories բաժնում, իսկ ավելի ուշ ասել էր, որ դա պատահաբար է արել։



© NEWS.am STYLE