«Ում կարելի է հանդիպել հանրահավաքին»․ Արմեն Գրիգորյանը լուսանկար է հրապարակել Ստրիժենովների հետ

10:12   11 մայիսի, 2022

Կինոպրոդյուսեր, Ուրախների եւ հնարամիտների ակումբի «ЕРМИ» թիմի անդամ Արմեն Գրիգորյանն ակտիվորեն մասնակցում է ընդդիմության հանրահավաքներին, որոնց ընթացքում պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Գրիգորյանը լուսանկար է հրապարակել հայտնի հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովայի, նրա ամուսնու՝ ռեժիսոր Ալեքսանդր Ստրիժենովի եւ դերասան Հրանտ Թոխատյանի հետ։

280371756_687625662517157_1279298548294704131_n.jpg (137 KB)

«Տեսեք, թե ում կարելի է հանդիպել հանրահավաքին»,- լուսանկարը մակագրել է Գրիգորյանը։

Ապրիլի սկզբին ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ Ռուսաստանից Հայաստան է մեկնել ամուսնու ուղեկցությամբ՝ լուսանկարների ու տեսանյութերի շարք հրապարակելով Երեւանից։ Դերասանուհու խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողությունը սկսելուց հետո ինքը չարակամների կողմից հալածանքի է ենթարկվել, սակայն Հայաստանում լրագրողին ջերմ են դիմավորել։

 



© NEWS.am STYLE