Ալեք Բոլդուինը բացահայտել է իր ու կնոջ՝ Հիլարիայի յոթերորդ երեխայի սեռը

11:12   11 մայիսի, 2022

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինն ու նրա կինը՝ Հիլարիան, բացահայտել են իրենց յոթերորդ երեխայի սեռը։ Զույգը դուստր կունենա։

«Ես այնքան ուրախություն եմ զգում՝ հետեւելով երեխաներին։ Նրանց բառերը լի են սիրով, պարզ իմաստությամբ եւ բարի իմաստով։ Լսել, թե ինչպես են նրանց խոսում իրենց ցանկությունների մասին, իմ կյանքի մեծագույն նվերներից մեկն է»,- իր միկրոբլոգում գրել է Հիլարիա Բոլդուինը։

Փոքրիկը զույգի յոթերորդ եւ Ալեք Բոլդուինի ութերորդ երեխան կլինի։ Նա դուստր ունի՝ Այրլենդ Բոլդուինը, որը լույս աշխարհ է դերել դերասանի եւ նրա նախկին կնոջ՝ Քիմ Բեյսինգերի հարաբերությունների ընթացքում։



© NEWS.am STYLE