Ֆիլիպ Կիրկորովը Թուրինում անցկացվող «Եվրատեսիլին» ժամանել է ուղղաթիռով

13:44   11 մայիսի, 2022

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը «Եվրատեսիլ 2022» երաժշտական մրցույթին,  որն անց է կացվում Թուրինում, ժամանել է ուղղաթիռով։ Արտիստն այս մասին հայտնել է իր ինստագրամյան էջում։

Снимок экрана 2022-05-11 в 13.37.35.png (283 KB)

«Ահա եւ ես բազայում եմ։ Ի՞նչ եք կարծում՝ որտե՞ղ։ Այո՛։ Հատուկ հրավերով։ «Եվրատեսիլում» վաստակի համար։ Ես չէի կարող ինձ զրկել այդ հրավերն ընդունելու հաճույքից եւ չգալ այստեղ որպես միջոցառման կազմակերպիչների անկախ հյուր։ Եվ ո՞ւմ եմ երկրպագելու։ Հունաստանին»,- ընդգծել է նա։  

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանին հեռացրել են մրցույթին մասնակցությունից։



© NEWS.am STYLE