Մեկնարկել են Ռոբի Ուիլյամսի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները

14:12   11 մայիսի, 2022

Մելբուրնում սկսվել է երաժիշտ Ռոբի Ուիլյամսի կյանքի մասին պատմող կենսագրական ֆիլմի արտադրությունը․ այն ստացել է «Better Man» անվանումը․ երաժիշտը ժապավենում կկատարի իր դերը։ Դերասան Ջոնո Դեւիսը («Kingsman․ Գաղտնի ծառայություն») կմարմնավորի բրիտանացի հայտնի երաժիշտին պատակենության տարիներին։

Ժապավենը կնկարահանվի երգիծական մյուզիքլի ժանրով եւ կպատմի Ուիլյամսի կայացման մասին որպես մեգաաստղ, «Take That» խմբում նրա կարիերայի սկզբի եւ այլնի մասին։ Առանձնակի ուշադրություն կհատկացվի Ռոբիի խնդիրներին, այդ թվում ալկոհոլային եւ թմրանյութերից կախվածությանը։

Ժապավենի թողարկման հստակ օրը հայտնի չէ։

Աղբյուրը՝ Deadline



© NEWS.am STYLE