«Գահերի խաղի» կասկադյորը վնասվածքի պատճառով դատական հայց է ներկայացրել սերիալի հեղինակների դեմ

15:12   11 մայիսի, 2022

Քեյսի Մայքլսը 5 միլիոն դոլարի պահանջով դատական հայց է ներկայացրել «Fire & Blood Productions»-ի՝ HBO-ի դուստր կազմակերպության դեմ, որը զբաղվում է Ջորջ Մարտինի գրքերի էկրանավորմամբ։

Դատական փաստաթղթերում նշվում է, որ 2018թ․-ին Մայքլսը մասնակցել է «Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանի՝ «Երկար գիշեր», երրորդ սերիայի նկարահանումներին։ Նա մտադիր է «Գահերի խաղի» հեղինակներից հւնգ միլիոն դոլարի չափով փոխհատուցում ստանալ։

Նկարահանումների ընթացքում ստացած վնասվածքից հետո Մայքլսը չի կարող դահուկ վարել, պարաշյուտով թռչել, զբաղվել մարմնամարզությամբ ու վազել։ Բացի այդ՝ նա այլեւս չի կարողանա զբաղվել կասկադյորի մասգիտությամբ։ Պատասխանող ընկերությունը վստահ է, որ տարվման առաջացել է կա՛մ Մայսի՝ հնարքը ճիշտ ձեւով կատարելու չկարողանալու պատճառով, կա՛մ պատահականության արդյունքում։

 

 



© NEWS.am STYLE