Միշել Ուիլյամսը սպասում է երրորդ երեխային

16:12   11 մայիսի, 2022

«Օսկարի» հավակնորդ Միշել Ուիլյամսն ուրախալի լուր է հայտնել․ նա եւ ամուսինը՝ 44-ամյա ռեժիսոր Թոմաս Քեյլը, երկրորդ անգամ ծնողներ կդառնան։ Փոքրիկը կդառնա Ուիլյամսի երրորդ երեխան։

«Անհավանական ուրախալի է։ Տարիների ընթացքում քեզ հարց ես տալիս՝ արդյոք կարո՞ղ ես կրկին երեխա ունենալ։ Հաճելի է գիտակցել, որ այն, ինչ աշխարհում ամենաշատն ես ուզում, պարզվում է՝ հնարավոր է եւս մեկ անգամ։ Սա հաջողություն է ինձ ու ընտանիքիս համար»,- խոստովանել է նա։



© NEWS.am STYLE