Քսենիա Բորոդինայի վեցամյա դուստրը կտրուկ փոխել է ոճը

17:12   11 մայիսի, 2022

Քսենիա Բորոդինայի կրտսեր դուստրը փոխել է ոճը՝ նախապատվություն տալով դրեդերին։ Իր սոցիալական ցանցերում Քսենիան ցուցադրել է 6-ամյա Թեոնայի էքսպերիմենտի արդյունքը, որը որոշել է փոխել սանրվածքը։

280479037_520022539823281_6373862602148631652_n-pic_32ratio_900x600-900x600-25858.jpg (78 KB)

«Այս ինչ հրաշք է, իմ նորաձեւ աղջիկը»,- լուսանկարը մակագրել է Քսենիան։ Հետեւորդները գնահատել են Թեոնայի ոճափոխությունը․ «Վառ աղջիկ է», «Կարմիր սազում է նրան», «Գեղեցկուհի»։

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան երկու դուստր ունի։ Մարիան ծնվել է Քասենիայի եւ գործարար Յուրի Բուդագովի ամուսնության ընթացքում։ Թեոնան Քսենիայի եւ գործարար Կուրբան Օմարովի դուստրն է։ 2021թ․-ի հունիսին՝ վեց տարվա ամուսնությունից հետո, Բորոդինան ու Օմարովը բաժանվել են։



© NEWS.am STYLE