«Հրաշք հայուհի»․ Գայանե Ասլամազյանն առանց շպարի

23:41   11 մայիսի, 2022

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է բնական կերպարում։

280273155_542985247170790_4893144062667990764_n.jpg (215 KB)

Իր միկրոբլոգւմ տեղադրված կադրերում հաղորդավարուհին կրում է կանաչ երանգների գործած վերնազգեստ։ Նա առանց շպարի է, մազերը հավաքված են։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Հրաշք հայուհի»։

280245344_3130968323843400_211700703492332684_n.jpg (190 KB)

Օրեր առաջ տեղադրված արխիվային կադրերում Գայանեն պատկերված էր հեռուստահաղորդավար Գեւորգ Եղիազարյանի հետ, որը կյանքից հեռացել է անցած տարվա հունիս ամսին։ «Իմ իրական ընկեր, ծնունդդ շնորհավոր․․․ Գեւ ջան․․․ Էնքանա զգացվում բացակայությունդ...», - հրապարակմանը կից գրել էր հաղորդավարուհին։



© NEWS.am STYLE